ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ

Նիկոլ Փաշինյան. Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ
17.04.2018 | 20:35

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ Նիկոլ Փաշինյանը երեկ աջակիցներին կոչ արեց գործողությունները շարունակել «նույն տրամաբանությամբ»: Նա Հանրապետության հրապարակում հանրահավաքում վերլուծեց անցած օրերի իրենց մարտավարությունը՝ փաստելով. «Երեկ այդպես էինք մտածում, որ նախ Սերժ Սարգսյանից պետք է ազատագրենք Բաղրամյան 19 և Բաղրամյան 26 հասցեները, և հետո միայն ամբողջ Հայաստանը: Բայց մեր պրոցեսը, ինքը իրեն, գնաց ուրիշ ճանապարհով և մենք այսօր ի վիճակի ենք նախ ազատագրել ամբողջ Հայաստանը, վերջում միայն Բաղրամյան 26-ն ու 19-ը: Եվ այս ընթացքում Սերժ Սարգսյանը և հանրապետական պատգամավորները պիտի վախվորած ապրեն այդ փշալարերի ետևում»:

Անդրադառնալով առաջիկա քայլերին՝ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: «Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ։ Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, մենք պետք է շրջափակենք ճանապարհները, մենք պետք է շրջափակենք մայրուղիները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա օրերին մենք կձևավորենք Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխության կոմիտե: Հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն բոլոր մարզերում ու բնակավայրերում ու մենք ավելի կազմակերպված կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը: Շատ շուտով ՀՀ բոլոր գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի անունից լիազորված հեղափոխական կոմիտեների հրամանները՝ այդ է թվում Ոստիկանությունը»:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ «սովորաբար հրապարակում քնում են, որպեսզի այդ հրապարակը կարողանան պահել, բայց մենք ի՞նչ կարիք ունենք Ֆրանսիայի հրապարակում քնելու, եթե Երևանի բոլոր հրապարակները մերն են և մենք կարող ենք ցանկացած հրապարակ, ցանկացած պահի վերցնել, և մենք այսօր վերցրել և լեփ-լեցուն ենք դարձրել Հանրապետության ամենամեծ հրապարակը, որը վերջին անգամ այսպիսին եղել է System Of A Down խմբի համերգի ժամանակ»: «Եվ վաղը՝ ժամը 10:00-ին, ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից նորից մեր գործողությունները կսկսեն և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում», - հայտարարեց Փաշինյանը:


Ընդդիմադիր գործիչը նաև կոչով դիմեց սփյուռքահայ հայտնի գործիչներին՝ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին՝ նրանց հրավիրելով գալ և միանալ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին: Հանրահավաքի վերջում ցուցարարները որոշեցին երթով անցնել Երևանի կենտրոնական փողոցներով:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ